Լոնդոնի «Չելսին» կանանց ֆուտբոլում ռեկորդային տրանսֆեր է իրականացրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիական ակումբը «Սան Դիեգո Վեյվից» ձեռք է բերել ամերիկացի պաշտպան Նաոմի Գիրմայի տրանսֆերային իրավունքը` վճարելով 1 միլիոն դոլար (801,746 ֆունտ):
24-ամյա Նաոմին ու լոնդոնյան ակումբը կնքել են 4,5 տարվա պայմանագիր:
Այս գործարքով Գիրման դարձել է կանանց ֆուտբոլի առաջին ներկայացուցիչը, որի տրանսֆերային իրավունքը վաճառվել է 1 միլիոն կամ ավելի դոլարը:
The moment the world has been waiting for. Naomi Girma in Chelsea blue. 💙😍 pic.twitter.com/1w8aSZTdfa
— Chelsea FC Women (@ChelseaFCW) January 26, 2025
ESPN-ը հունվարին հայտնել էր, որ ամերիկուհուն ձեռք բերելու համար «Չելսին» մրցում է «Լիոնի» ու «Արսենալի» հետ, որոնք տրանսֆերային պայքարից դուրս են եկել վերջին պահին:
Տրանսֆերային նախորդ ռեկորդը պատկանում էր Ռեյչել Կունդանանջիին, որը 2024 թվականի փետրվարին 767,600 դոլարով տեղափոխվել էր իսպանական «Մադրիդ»: