Logo

«Չելսին» տիտղոսային նոր հովանավոր ունի

14:20 / 30.09.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
Չելսի-Infinite Athlete

Լոնդոնի «Չելսին» տիտղոսային նոր հովանավոր ունի: Ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Infinite Athlete-ի հետ, հայտնում է «Ազնվականների» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ նշվում էր, որ գործարքից «Չելսին» կստանա 43 միլիոն ֆունտ: Լրագրող Նիզար Կինսելան հայտնում է, որ լոնդոնյան ակումբն արդեն հաջորդ մրցաշրջանի համար նոր հովանավոր է փնտրում:

Infinite Athlete-ը բիոմեխանիկական ինժեներական ընկերություն է, որը ստեղծվել է Tempus Ex Machina-ի և Biocore-ի միաձուլման արդյունքում: Այն ծրագրեր է մշակում սպորտային վիճակագրության, տեսանյութերի և վնասվածքների վերլուծության համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ