Logo

«Չելսին» հետաքրքրված է «Սպորտինգի» հարձակվողի ծառայություններով

12:31 / 08.04.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» մտադիր է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել և հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի ծառայություններով։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան X միկրոբլոգում գրել է, որ շվեդ հարձակվողի ու «Սպորտինգի» միջև գործող պայմանագրում սահմանված է 100 միլիոն եվրո հրաժարագին։ Հենց այդքան գումար պետք է վճարեն 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ցանկացող ակումբները։

Դյոկերեշը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 26 խաղում խփել է 22 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա նաև 10 գոլային փոխանցում է կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ