Logo

«Չելսին» հերթական համալրումը կունենա

14:45 / 06.07.2024Ֆուտբոլ
null

Շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Ռենատո Վեյգան կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։

Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ անգլիական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու է 14-15 միլիոն եվրո։ 20-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Վեյգան մոտ ժամանակներս կլքի «Բազելի» մարզական ճամբարը, բուժզննում կանցնի և կմիանա «Չելսիին»։ Նա «Բազել» է տեղափոխվել 2023 թ. ամռանը, որի կազմում 26 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա