Logo

«Չելսին» հայտնեց Սեզար Ասպիլիկուետայի հեռանալու մասին

18:01 / 06.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտնել է, որ իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հեռանում է ակումբից:

«11 տարի, 508 հանդիպում և 9 տիտղոս. Սեզար Ասպիլիկուետան որոշել է, որ ժամանակն է հեռանալ «Չելսիից»: Շնորհավորում ենք այն ամենի համար, ինչին հասել ես: Դու միշտ կմնաս «Չելսիի» լեգենդը:

Ասպին առաջին ֆուտբոլիստն է, որը «Չելսիի» կազմում հաղթել է բոլոր տիտղոսները: Ակումբում խաղալու տարիներին նա նվաճել է երկրպագուների սիրտը և վաստակել տեղն ակումբի պատմության մեջ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը 2012 թվականի օգոստոսից էր խաղում անգլիական ակումբում: Ավարտված մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում մասնակցել էր 32 հանդիպման, դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ