Լոնդոնյան ակումբներ «Չելսին» ու «Ֆուլհեմն» ԱՄՆ-ում մրցեցին ընկերական խաղում:
Արգենտինացի Մոուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց 2-0 հաշվով: «Չելսիի» կազմում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ու թիմի նորեկ, ֆրանսիացի վինգեր Քրիստոֆեր Նկունկուն:
Հիշեցնենք, որ Չելսին ԱՊԼ-ի 2023/24 մրցաշրջանում կմեկնարկի «Լիվերպուլի» դեմ տնային խաղով (օգոստոսի 13), իսկ «Ֆուլհեմը» կհյուրընկալվի Լիվերպուլի «Էվերթոնին» (օգոստոսի 12):
Ընկերական հանդիպում
«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 2-0
Տիագո Սիլվա, 20, Քրիստոֆեր Նկունկու, 41


