Logo

«Չելսին» հաղթեց, «Տոտենհեմը» տնային խաղում խուսափեց պարտությունից

19:58 / 09.03.2025• Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Չելսին» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։ Հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան։

Լոնդոնյան ակումբից 22-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Նա առաջին անգամ Պրեմիեր լիգայում չի կարողացել նշակետից գրավել մրցակցի դարպասը։ Նախորդ 12 դեպքերը հաջող էին։

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 49 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Լեսթերը» 17 միավորով 19-րդն է։

«Տոտենհեմը» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Բորնմութի» հետ` 2-2։

Տանտերերը պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն քամբեք արեցին ու միավոր կորզեցին։

«Բորնմութը» 44 միավորով 8-րդն է, «Տոտենհեմը»՝ 34 միավորով 13-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Չելսի» - «Լեսթեր»` 1-0 (տեսանյութ)

Մարկ Կուկուրելյա, 60

Չիրացված 11-մետրանոց` Քոուլ Փալմեր, 22 («Չելսի»)

«Տոտենհեմ» - «Բորնմութ»` 2-2 (տեսանյութ)

Պապե Մատար Սար, 67, Հյոն Մին Սոն, 84 (11մ) - Մարկուս Տավերնյե, 42, Էվանիլսոն, 65

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ