Logo

«Չելսին» հաղթեց «Ման. Յունայթեդին» և շրջանցեց «Ման. Սիթիին»

01:14 / 17.05.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 71-րդ րոպեին խփեց Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան:

Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 66 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, նույնքան միավոր ունեն քիչ առաջ հաղթած «Ասթոն Վիլան» և մեկ խաղ քիչ անցկացրած «Նյուքասլը»: Առաջնության նախորդ մրցաշրջանի հաղթող «Մանչեսթեր Սիթին» ևս մեկ խաղ քիչ է անցկացրել և այս պահին դուրս է մնում Չեմպիոնների լիգայի գոտուց, 65 միավորով 6-րդն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով 16-րդն է: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-0 (տեսանյութ)

Մարկ Կուկուրելյա, 71

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ