Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթեց «Լութոն Թաունին»:
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթանակով մեկնարկեց մրցաշրջանի երկրորդ հատվածը: Առաջին շրջանում լոնդոնցիները «Լութոն Թաունին» հաղթել էին 3-0 հաշվով:
«Չելսին» 28 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում, «Լութոնը» 15 միավորով 18-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Լութոն» – «Չելսի»՝ 2-3 (տեսանյութ)
Ռոս Բարքլի, 80, Էլայջա Ադեբայո, 87 – Քոուլ Պալմեր, 12, 70, Չուկվունոնսո Մադուեկե, 37