Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»:
Հանդիպման միակ գոլը գրանցվել է առաջին խաղակեսի վերջում, երբ Ռահիմ Սթերլինգի վաստակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Քոուլ Պալմերը:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՊԼ-ում և 31 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: «Ֆուլհեմը» 24 միավորով 13-րդն է:
Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Չելսի» – «Ֆուլհեմ»՝ 1:0
Քոուլ Պալմեր, 45+4