Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում հյուրընկալվեց «Լեսթերին» և հաղթեց 2-1 հաշվով:
Հյուրերից գոլի հեղինակ դարձան սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը և արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնաանդեսը, որը նաև ասիստ կատարեց:
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 22 միավորով բարձրացավ երրորդ տեղ, առաջատար «Լիվերպուլին» զիջում է 6 միավոր: «Լեսթերը» 10 միավորով 16-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Լեսթեր» - «Չելսի»` 1-2 (տեսանյութ)
Ջորդան Այու, 90+5 (11մ) - Նիկոլաս Ջեքսոն, 15, Էնցո Ֆերնանդես, 75


