Logo

«Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուն

23:05 / 06.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում արգենտինական «Ռիվեր Փլեյթի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ, հայտնում է TyC Sports-ը:

Գալյարդոն արգետինական ակումբում աշխատել է 2014-2022 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է երկրի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Լիբերտադորեսի գավաթը, Արգենտինայի գավաթն ու սուպերգավաթը:

47-ամյա արգենտինացի մասնագետը կարիերան սկսել է 2011 թվականին՝ գլխավորելով Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալը»: Նրա գլխավորությամբ թիմն առաջին մրցաշրջանում հաղթել էր ազգային առաջնությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել 44-ամյա Ֆրենկ Լեմպարդը, որը կաշխատի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: «Չելսիի» լեգենդար կիսապաշտպանը թիմը գլխավորել էր նաև 2019-2021 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա