Անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» կարող են հեռացվել Պրեմիեր լիգայից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով, հայտնում է Daily Mail-ը:
Բացի Չեմփիոնշիփ ուղարկելուց, ակումբներին հնարավոր է զրկեն նաև նախորդ չեմպիոնական տիտղոսներից, միավորներից և արգելք սահմանեն տրանսֆերային գործարքների վրա:
Այդ ամենը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե հաջողվի հաստատել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ օրերս Անգլիայի Պրեմիեր լիգան ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնից» հանել էր 10 միավոր, ինչի պատճառով Լիվերպուլը ներկայացնող ակումբը հայտնվել էր վտանգավոր գոտում: