Logo

«Չելսին» դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ

01:54 / 24.01.2024Ֆուտբոլ
null

«Չելսին» Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում ջախջախիչ հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»: Առաջին խաղում 0-1 հաշվով պարտվելուց հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը պատասխան մրցավեճում խնդիրներ չունեցավ՝ 6-1:

Եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Լիվերպուլ» - «Ֆուլհեմ» զույգի հաղթողը: Այդ դիմակայության առաջին խաղում Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է 2-1 հաշվով:

Անգլիայի լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Չելսի» - «Միդլսբրո»՝ 6-1

Ջոնի Հոուսոն (ինքնագոլ), 15, Էնցո Ֆերնանդես, 29, Աքսել Դիսասի, 36, Քոլ Պալմեր, 42, 77, Նոնի Մադուեկե, 81 - Մորգան Ռոջերս, 88 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ