Logo

«Չելսին» առաջարկ է արել «Վիլյառեալին»

14:49 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է գնել իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենի տրանսֆերը: 

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Կապույտներն» առաջին առաջարկն են կատարել դանիացու տրանսֆերը ձեռք բերելու համար: 

«Չելսին» մտադիր է 45 միլիոն եվրոյից ցածր գումարի դիմաց ավարտին հասցնել գործարքը: Հենց այդքան է կազմում դարպասապահի հրաժարագինը: Անգլիական գրանդը կարծում է, որ Նիկոլաս Ջեքսոնի տեղափոխության շնորհիվ ակումբների միջև առաջացած լավ հարաբերությունները կարող են օգնել տրանսֆերի առանց խոչընդոտների իրականացման հարցում: 

«Չելսին» ցանկանում է 20 միլիոն եվրոյի դիմաց գնել Յորգենսենի տրանսֆերը: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ