Logo

«Չելսին» ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

12:57 / 15.02.2025Ֆուտբոլ
null

«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոյին, գրում է Mundo Deportivo-ն։

Հունվարին լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հավանական տեղափոլության համար հարցում է ուղարկել «Բլաուգրանային»։

Այդուհանդերձ, Կասադոն կտրուկ դեմ է եղել  տեղափոխությանը և «Չելսիին» հայտնել, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել կատալոնական ակումբի հետ։ Նա նախորդ ամռանն է մինչև 2028 թ. հունիսի 30-ը երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Պայմանագրով իսպանացի կիսապաշտպանի հրաժարագինը 100 միլիոն եվրո է։

Կասադոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 30 խաղում 6 ասիստ է կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ