Logo

«Չելսին» ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց «Լիվերպուլից»

22:26 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Չելսիին»:

14-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Մոյզես Կայսեդոն, 63-րդ րոպեին պատասխանեց Քոդի Գակպոն, իսկ հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Էստևաոն հաղթանակ կորզեց լոնդոնյան թիմի համար:

Առնե Սլոթի թիմը բոլոր մրցաշարերում երրորդ խաղն անընդմեջ պարտվեց: Պրեմիեր լիգայում երկու անընդմեջ պարտությունից հետո «Լիվերպուլը» 15 միավորով երկրորդն է, մեկ միավորով է հետ առաջատար Լոնդոնի «Արսենալից», որը քիչ առաջ տանը 2-0 հաշվով հաղթել էր «Վեսթ Հեմին»: «Չելսին» 11 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»` 2-1

Մոյզես Կայսեդո, 14, Էստևաո, 90+5 - Քոդի Գակպո, 63

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ