Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 2-2 հաշիվը գրանցեց «Բրենթֆորդի» դեմ խաղում:
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին: «Չելսիից» գոլ խփեցին Քոուլ Պալմերը և Մոյզես Կայսեդոն:
«Չելսին» 8 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը»` 4 միավորով 12-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Բրենթֆորդ» - «Չելսի»` 2-2
Կևին Շադե, 35, Ֆաբիու Կառվալյու, 90+3 - Քոուլ Պալմեր, 61, Մոյզես Կայսեդո, 85
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


