Logo

«Չելսին» ավելացված չորրորդ րոպեին ոչ-ոքի կորզեց «Ման. Սիթիից»

23:41 / 04.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում ոչ-ոքի գրանցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Մանկունիական գրանդը 42-րդ րոպեին Տիջանի Ռեյնդերսի ջանքերով բացեց հաշիվը։ Տանտերերը միայն 90+4-ին խուսափեցին պարտությունից. գոլով աչքի ընկավ Էնցո Ֆեռնանդեսը։

«Ման. Սիթին» 42 միավորով երկրորդն է, «Չելսին»` 31 միավորով 5-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»` 1-1

Տիջանի Ռեյնդերս, 42 - Էնցո Ֆեռնանդես, 90+4

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ