Logo

«Չելսին» արգելել է Ազարին բուրգեր գնել «Սթեմֆորդ Բրիջի» մերձակայքի ռեստորանից

19:46 / 13.10.2023Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարի՝ «Չելսիում» խաղալու տարիներին լոնդոնյան ակումբի ղեկավարությունը արգելել է խաղացողին բուրգեր գնել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի մոտակայքում գտնվող արագ սննդի կետից, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբին դուր չի եկել այն հանգամանքը, որ Ազարը «Չելսիի» տնային խաղերից հետո անմիջապես գնացել է բուրգեր ուտելու: Բելգիացու ֆիզիկական մարզավիճակի վրա բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով՝ «Չելսին» նմանատիպ արգելք է սահմանել ֆուտբոլիստի վրա: 

Ազարը օրեր առաջ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: «Չելսիում» նա անցկացրել է 352 հանդիպում, դարձել 110 գոլի և 92 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա