Logo

«Չելսին» 60 միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:20 / 15.08.2022• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Լիվերպուլի «էվերթոնի» անգլիացի վինգեր Էնթոնի Գորդոնի ծառայություններով, հայտնում է The Times-ը:

Լոնդոնյան ակումբը պատրաստվում է 60 միլիոն եվրո առաջարկել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար: Ավելի վաղ մերսիսայդցիները հրաժարվել էին 50 միլիոնով վաճառել Էնթոնիի տրանսֆերային իրավունքը:

Գորդոնի գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 35 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը Գորդոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ