Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Լոնդոնյան դերբիում հաշիվը բացեցին տանտերերը, սակայն հետագայում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 5 գոլ խփեց: Հյուրերից դարպասի գրավմամբ աչքի ընկան Ժոաո Պեդրոն, Պեդրու Նետուն, Էնցո Ֆեռնանդեսը, Մոյզես Կայսեդոն և Տրևո Չալոբան:
«Չելսին» չորս միավորով բարձրացավ առաջին տեղ, «Վեսթ Հեմը» միավոր չունի:
Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր
«Վեսթ Հեմ» - «Չելսի»` 1-5
Լուկաս Պակետա, 6 - Ժոաո Պեդրո, 15, Պեդրու Նետու, 23, Էնցո Ֆեռնանդես, 34, Մոյզես Կայսեդո, 54, Տրևո Չալոբա, 58
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

