Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը 2 ամսով դուրս է մնացել շարքից, հայտնում է The Telegraph-ը:
23-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի հետին մկանը: Սենեգալցին բաց կթողնի «Բրայթոնի», «Ասթոն Վիլայի», «Սաութհեմփթոնի», «Լեսթերի» ու «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպումները:
Նիկոլաս Ջեքսոնը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23 խաղում խփել է 9 գոլ ու կատարել է 5 գոլային փոխանցում:


