Լոնդոնի «Չելսին» առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել իր ակադեմիայի սան Ռայան Կավումա-Մակքուինի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
17-ամյա Կավումա-Մակքուինը 8 տարեկանից «Չելսիի» համակարգում է: Անգլիայի Մ17 հավաքականի նախկին վինգերն այս մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել «Չելսիի» մինչև 19 և մինչև 21 տարեկանների թիմերում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


