Բրազիլական «Պալմեյրասի» պաշտպան Դեներ Էվանջելիստան կտեղափոխվի «Չելսի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան գրանդը 17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 15 միլիոն եվրո։ Էվանջելիստան նոր ակումբին կմիանա 2026թ. հունվարին։
Պատանի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի հաջորդ վաճառքից ստացված եկամտից «Կորինտիանսը» մասնաբաժին կունենա։
«Չելսին» ծրագրում է հաջորդ շաբաթ կնքել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` տրանսֆերը գրանցելու համար։
Դեներ Էվանջելիստան «Կորինտիանսի» սան է և հանդես է գալիս ակումբի Մ20 թիմում, 18 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա դեռևս նորամուտը չի նշել ակումբի հիմնական թիմում։


