Անգլիայի ֆուտբոլի միությունը (FA) մեղադրանք է առաջադրել «Չելսիին», հաղորդում է Sky Sports-ը:
Լոնդոնյան գրանդը մեղադրվում է ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի պաշտոնավարման ընթացքում գործակալների կանոնակարգի ենթադրյալ 74 խախտման համար:
«Չելսիին» մեղադրանք է առաջադրվել նաև բանակցությունների ընթացքում խաղացողների ու երրորդ կողմի ներգրավման դրվագով:


