Logo

«Չելսիի» ոչ-ոքին, «Նյուքասլը» հաղթեց «Տոտենհեմին»

18:47 / 01.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում չկարողացավ հաղթել «Քրիսթալ Փելասին»` 1-1։

Լոնդոնյան դերբիի հաշիվը 25-րդ րոպեին բացեց տանտերերի նիգերացի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, որի գոլին մրցակիցը 54-րդ րոպեին պատասպանեց Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Էբերեչի Էզեի գեղեցիկ գոլով։

«Չելսին» 4 միավորով 11-րդ տեղում է, «Քրիսթալ Փելասը» առաջին միավորը վաստակեց և 16-րդն է։

«Նյուքասլը» տանը 2-1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտոնհեմի» նկատմամբ։ Էդի Հաուի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին անգլիացի վինգեր Հարվի Բարնսը և շվեդ հարձարկվող Ալեքսանդր Իսակը։

«Նյուքասլը» 7 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, «Տոտենհեմը» 4 միավորով 10-րդն է։

Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»` 1-1 (տեսանյութ)

Նիկոլաս Ջեքսոն, 25 - Էբերեչի Էզե, 54

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»` 2-1 

Հարվի Բարնս, 37, Ալեքսանդր Իսակ, 78 - Դան Բրաուն, 56 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ