«Չելսիի» պաշտպան Աարոն Անսելմինոն վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
20-ամյա խաղացողը «Բորուսիայում» կխաղա մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Արգենտինայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն իր նոր ակումբում կհագնի «28» համարի մարզաշապիկը: Անսելմինոն «Չելսիի» առաջին թիմում անցկացրել է 1 խաղ՝ փոխարինման դուրս գալով աշխարհի ակումբային առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


