Logo

«Չելսիի» պաշտպանը տեղափոխվեց «Վիլյառեալ»

16:16 / 22.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվեց «Վիլյառեալ», հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

«Դեղին սուզանավի» ղեկավարությունը լոնդոնյան ակումբին 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո՝ ներառյալ հավելավճարները: Պորտուգալացին «Վիլյառեալի» հետ կնքել է 7 տարվա պայմանագիր՝ մինչև 2032 թվականի ամառը: 

Վեյգան «Չելսի» էր տեղափոխվել «Բազելից» 2024 թվականի ամռանը: «Կապույտների» կազմում ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 18 հանդիպում:

Լա լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ