Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Թրևո Չալոբան կարիերան կարող է շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է Sport-ը։
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ Իտալական ակումբը ցանկանում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել Չալոբային։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Կողմերն արդեն սկսել են բանակցել հնարավոր գործարքի շուրջ։ 24-ամյա ֆուտբոլիստը, որը վերջերս առողջական որոշակի խնդիրներ ուներ, չի մտնում «Չելսիի» մարզչական շտաբի ծրագրերի մեջ։ 2023/24 մրցաշրջանում Չալոբան անգլիական գրանդի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
Ընդհանուր առմամբ Չալոբան, որի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է 2028 թվականին, լոնդոնցիների կազմում մասնակցել է 63 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։