Մարզահագուստ արտադրող Nike ընկերությունը ներկայացրել է Լոնդոնի «Չելսիի»՝ տնային հանդիպումների համար նախատեսված նոր մարզաշապիկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր մարզաշապիկն անգլիական ակումբի համար ավանդական կապույտ է, առկա են ճերմակ և սև գծանշումներ:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում «Չելսին» զբաղեցրել էր 12-րդ տեղը:


