Logo

«Չելսիի» նախկին մարզիչը կփոխարինի Լոպետեգիին

11:25 / 09.01.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը շուտով կգլխավորի «Վեսթ Հեմը», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերն արդեն 2.5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել: 49-ամյա մասնագետը 21 ամիս չի աշխատել, բայց ակումբի ղեկը ստանձնելու միակ թեկնածուն է:

Ավելի վաղ «Վեսթ Հեմը» պաշտոնանկ էր արել իսպանացի Խուլեն Լոպետեգիին, որի օրոք թիմը 22 խաղում տարել էր 7 հաղթանակ, գրանցել էր 5 ոչ-ոքի և կրել էր 10 պարտություն։

Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում վաստակել է 23 միավոր և 14-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ