Logo

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել է «Լեսթերի» մարզչական շտաբում

15:58 / 09.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ Վիլֆրեդո Կաբալյերոն նշանակվել է «Լեսթերի» գլխավոր մարզչի օգնական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

41-ամյա արգենտինացին պաշտոնապես չի հայտնել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Նրա նախորդ ակումբը «Սաութհեմփթոնն» էր:

Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում», իսպանական «Մալագայում», «Էլչեում» և արգենտինական «Բոկա Խունիորսում»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին «Լեսթերի» գլխավոր մարզիչ նշանակվեց Էնցո Մարեսկին: Ավարտված մրցաշրջանի արդյունքներով անգլիական ակումբը դուրս է մնացել ԱՊԼ-ից և կխաղա Չեմպիոնշիփում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ