Logo

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստին դուրս են բերել փլատակների տակից

19:04 / 07.02.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, Գանայի հավաքականի հարձակվող Քրիստյան Ատսուն ողջ է հայտնաբերվել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։

Թուրքական «Հաթայսպորում» խաղացող 31-ամյա ֆուտբոլիստին վնասվածքներով դուրս են բերել փլատակների տակից: Այդ մասին հայտնել է «Հաթայսպորի» մամուլի քարտուղար Մուստաֆա Օզաթը։ Նա նշել է, որ դեռևս չեն գտել փլատակների տակ մնացած «Հաթայսպորի» մարզական տնօրեն Թաներ Սավուտին:

«Վիրավոր Ատսուն փրկվել է, մեր մարզական տնօրեն Թաներ Սավուտը, ցավոք, դեռ փլատակների տակ է»,- Մուստաֆա Օզաթի խոսքը մեջբերում է CNN Turk-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և 7-ին Թուրքիայի ու Սիրիայի տարածքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով մահացել էր ավելի քան 4500 մարդ: Բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մարզիկներ, դեռ փլատակների տակ են։ Թուրքիայում հայտարարվել է 7-օրյա սուգ, դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ