«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, որ ակումբի ֆուտբոլիստներ Քոուլ Պալմերը, Նոնի Մադուեկեն և Նիկոլաս Ջեքսոնը պատրաստ կլինեն «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպմանը:
«Քոուլը վերադարձել է և լավ է զգում։ Նոնիի ու Նիկոյի պարագայում նույնպես ամեն ինչ կարգին է։ Բազմիցս նշել եմ, որ այս խաղը նաև ֆուբոլիստների համար է, և երբ նրանցից ոմանք ինչ-որ պատճառով բացակայում են, խնդիրներ ես ունենում։ Մենք նման խնդրի արդեն բախվել ենք։ Ընթացիկ մրցաշրջանում անհավանական 6-7 ամիս ունեցանք, այնուհետև վնասվածքների համաճարակ սկսվեց»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։