Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի՝ արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը։
Նոր հավաքածուն արտադրել է ամերիկյան հեղինակավոր «Nike» ընկերությունը։ Այն սպիտակ է։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբն Անգլիայի նախորդ առաջնությունում 63 միավորով գրավել է 6-րդ տեղը։ «Չելսին» նորանշանակ գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հետ արդեն պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին։ Անգլիական գրանդն անցկացրել է երկու ընկերական հանդիպում, նախ ոչ-ոքի` 2-2 է խաղացել Անգլիայի երրորդ լիգայի ուղեգիր նվաճած «Վրեքսհեմի» դեմ, ապա 1-4 հաշվով պարտվել է շոտլանդական «Սելթիկին»։


