Լոնդոնի «Չելսիի» ուկրանացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը դրական դոպինգ թեստ է հանձնել, հայտնում է Daily Mail-ը:
23-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին հանձնել էր «А» կարգի փորձանմուշ, որի մեջ արգելված նյութ են հայտնաբերել: Մոտ ապագայում Ուկրանայի հավաքականի առաջատարը կհանձնի «В» փոձանմուշը, եթե դա էլ հաստատվի, ապա Մուդրիկին երկարատև որակազրկում կսպառնա:
Անգլիական գրանդն արդեն հաստատել է տեղեկությունը և հայտարարել է, որ իր ֆուտբոլիստը միտումնավոր երբեք խթանիչներ չի օգտագործել, սակայն այժմ նա անորոշ ժամկետով զրկվել է խաղալու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Միխաիլ Մուդրիկը «Չելսի» էր տեղափոխվել 2023 թվականին: Նրա տրանսֆերի համար լոնդոնցիները վճարել ին 100 միլիոն եվրո (70+30 բոնուսներով):