Logo

«Չելսիի» կիսապաշտպան Չուկվուեմեկան վիրահատվել է

12:17 / 22.08.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քարնի Չուկվուեմեկան ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակնկալվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 շաբաթ:

«Փոքր հետքայլ, բայց ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ: Շնորհակալություն ձեր սիրո ու աջակցության համար: Կհանդիպենք շուտով»,- գրել է ֆուտբոլիստն ինստագրամյան էջում:

Անգլիայի երիտասարդական հավաքականի խաղացողը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին երկու խաղում էլ եղել է Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: «Վեսթ Հեմի» դեմ երկրորդ տուրի խաղում Չուկվուեմեկան, վնասվածքով պայմանավորված, փոխարինվել է առաջին կեսից հետո:

Լուսանկարները՝ GettyImages

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա