Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի կենտրոնական հարձակվող Նիկոլաս Ջեքսոնն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում արդեն 8 դեղին քարտ է ստացել:
Squawka-ի հաղորդմամբ՝ առաջնությունում չկա գեթ մի ֆուտբոլիստ, որ ավելի շատ դեղին քարտ ստացած լինի, քան 22-ամյա Ջեքսոնը: Սա տարօրինակ է հատկապես այն առումով, որ Նիկոլասը կենտրոնական հարձակվող է:
Ջեքսոնն 8-րդ դեղին քարտը ստացավ «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում, որտեղ «Չելսին» պարտվեց 1-2 հաշվով: Նիկոլասը խաղի 62-րդ րոպեին «դեղնեց» ոչ սպորտային պահվածքի համար:
Նիկոլաս Ջեքսոնն 8 դեղին քարտ ստացել է ընդամենը 17 խաղում: Այդուհանդերձ, հարձակվողն աչքի է ընկել նաև 7 գոլով ու 1 գոլային փոխանցումով՝ այնքան դեղին քարտ, որքան արդյունավետ գործողություն: