Logo

«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

13:24 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը:

ՈՒԵՖԱ-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ անգլիական գրանդը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ:

«Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին:

«Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են ծախսել՝ իրենց կազմը հավաքելու համար:

2024 թվականի դրությամբ ամենաթանկարժեք կազմ ունեցող 20 թիմերից 9-ը ներկայացնում է Անգլիայի Պրեմիեր լիգան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա