Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում ընդունեց նույն քաղաքը ներկայացնող «Վեսթ Հեմին» և հաղթեց 2-1 հաշվով:
Առաջին խաղակեսում` 42-րդ րոպեին, հյուրերից հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջարոդ Բոուենը, սակայն նախ` 64-րդ րոպեին «Չելսիից» պատասխան գոլը խփեց պորտուգալացի վինգեր Պեդրու Նետուն, իսկ 10 րոպե անց Քոլ Պալմերի հարվածից հետո գնդակը դիպավ անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսակային և հայտնվեց «Վեսթ Հեմի» դարպասում:
«Չելսին» 43 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վեսթ Հեմը» 27 միավորով 15-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Չելսի» - «Վեսթ Հեմ»` 2-1 (տեսանյութ)
Պեդրու Նետու, 64, Աարոն Վան-Բիսակա, 74 (ինքնագոլ) - Ջարոդ Բոուեն, 42
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):