Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրուն Լոնդոնի «Չելսին» տանը 4-0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից գոլով աչքի ընկան Քրիստոֆեր Նկունկուն, Պեդրու Նետուն, Լիվայ Քոլվիլն ու Մարկ Կուկուրելյան։
Լոնդոնյան գրանդը 46 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Սաութհեմփթոնը» 9 միավոր ունի և վերջինն է` 20-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Չելսի» - «Սաութհեմփթոն»` 4-0
Քրիստոֆեր Նկունկու, 24, Պեդրու Նետու, 36, Լիվայ Քոլվիլ, 44, Մարկ Կուկուրելյա, 78


