«Սաութհեմփթոնը» հայտարարել է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյայի տեղափոխության մասին:
«Սրբերը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել են Ալբանիայի հավաքականի 19-ամյա խաղացողին։
Նախորդ մրցաշրջանը Բրոյան վարձավճարով անցկացրել է «Վիտեսում», որի կազմում մասնակցած 30 խաղում խփել է 11 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

