Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել «Բարեսելոնա»։
Diario Sport-ի հաղորդմամբ` ֆրանսիացի ֆուտբոլիստը դժգոհ է անգլիական ակումբում իր կարգավիճակից։ 27-ամյա հարձակվողի գործակալ Պինի Զահավին լուծումներ է փնտրում իր հաճախորդի ապագայի համար և նրա ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։
Նկունկուն ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կայուն խաղաժամանակ կունենա։ Հանուն տեղափոխության` նա պատրաատ է հրաժարվել խոշոր աշխատավարձից։ Այդուհանդերձ, «Բլաուգրանան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր չէ համալրումներ կատարել։ Կատալոնական ակումբն ունի ֆինանսական խնդիրներ։
Նկունկուն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում հանդես է գալիս գավաթային մրցաշարերում, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում, սովորաբար, դուրս է գալիս փոխարինման։ Հարձակվողը բոլոր մրցաշարերում 25 խաղում խփել է 12 գոլ, կատարել 4 ասիստ։


