«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը ժամանել է Հռոմ։
Նա բուժզննում կանցնի և «Ռոմայի» հետ պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիս։ Աշխատավարձը կկազմի տարեկան 4-5 մլն եվրո՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Չելսին» տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո կստանա և 5 մլն եվրո հավելավճար։ 2023 թվականի հունիսից ուժի մեջ կմտնի տրանսֆերային իրավունքն առաջնային կերպով հետ գնելու կետը։

