Լոնդոնի «Չելսիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Յուվենտուս», հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:
Վեյգան իտալական գրանդում վարձավճարով հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Ծեր Սինյորայի» կազմում 21-ամյա ֆուտբոլիստը կխաղա «12» համարի մարզաշապիկով:
Վեյգան «Չելսի» է տեղափոխվել ամռանը շվեյցարական «Բազելից»: Լոնդոնյան թիմի կազմում նա անցկացրել է 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել մեկ ասիստ:
Another 🆕 addition! 🎁
— JuventusFC 🇬🇧🇺🇸 (@juventusfcen) January 27, 2025
Let’s welcome Renato Veiga to Juventus! ⚪⚫