Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի պաշտպան Ռենատու Վեյգան վարձավճարով կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
21-ամյա ֆուտբոլիստի գործարքը համաձայնեցված է. ակումբները շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Վեյգան 2024 թվականի հուլիսից է խաղում անգլիական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել մեկ ասիստ:
⚪️⚫️ Renato Veiga on loan to Juventus from Chelsea, done deal as revealed on Wednesday and all set to be formally sealed. https://t.co/X2BcsmHkOa
— Fabrizio Romano (@FabrizioRomano) January 24, 2025