Logo

«Չելսիի» և «Տոտենհեմի» պարտությունները

20:17 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը 1-2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: 13-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Կոնոր Գալահերը: Առաջին կեսի վերջնամասում հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի անգլիացի հարձակվող Դանի Ուելբեքը: 69-րդ րոպեին հաղթական գոլը խփեց «Բրայթոնի»  պարագվայցի հարձակվող Խուլիո Էնսիսոն:

«Չելսին» անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց:

Զուգահեռաբար ընթացած խաղում լոնդոնյան մեկ այլ ակումբ «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 2-3 հաշվով պարտվեց «Բորնմութին»: Հանդիպումը սկսել էր 15 րոպե ուշացումով, քանի որ հյուրերի ավտոբուսը նախատեսվածից ուշ էր հասել մարզադաշտ:

14-րդ րոպեին հաշիվը բացեց լոնդոնցիների հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը: 38-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վինյան: 51-րդ րոպեին «Բորնմութին» առաջ մղեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն: 88-րդ րոպեին հաշիվը 2-2 դարձրեց «Տոտենհեմի» հոլանդացի հարձակվող Առնո Դանժուման: Ավելացված 5-րդ րոպեին հաղթական գոլը խփեց հյուրերի 21-ամյա հարձակվող Դանգո Ուտարան:

31 խաղից հետո «Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է և 21 միավոր զիջում է առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բրայթոնը» 29 հանդիպումից հետո ունի 49 միավոր ու 7-րդն է: «Չելսին» 39 միավորով 11-րդն է: «Բորնմութը» վաստակել է 33 միավոր ու 14-րդ տեղում է: 

Անգլիայի առաջնության 31-րդ տուր

«Չելսի» - «Բրայթոն»՝ 1-2 (տեսանյութ)

Կոնոր Գալահեր, 13 - Դանի Ուելբեք, 42, Խուլի Էնսիսո, 69

«Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 2-3 (տեսանյութ)

Հյոն Մին Սոն, 14, Առնո Դանժումա, 88 - Մատյաս Վինյա, 38, Դոմինիկ Սոլանկե, 51, Դանգո Ուտարա, 90
5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա