Լոնդոնի «Չելսին» և իտալական «Ռոման» ընկերական խաղերում նույն 1-1 հաշիվն են գրանցել: «Չելսին» ոչ-ոքի է խաղացել անգլիական «Նյուքասլի» հետ, իսկ «Ռոման»՝ պորտուգալական «Բրագայի»:
«Չելսիից» «Նյուքասլի» դարպասը գրավել է թիմի նորեկ, սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, իսկ մրցակցի կազմում գոլի հեղինակ է դարձել պարագվայցի հարձակվող Միգել Ալմիրոնը:
«Ռոմայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի գոլին «Բրագան» պատասխանել է պորտուգալացի կիսապաշտպան Բրումայի դիպուկ հարվածով:
Ընկերական հանդիպումներ
«Չելսի» - «Նյուքասլ»՝ 1-1
Նիկոլաս Ջեքսոն, 12 - Միգել Ալմիրոն, 45+4
«Ռոմա» (Իտալիա) -«Բրագա» (Պորտուգալիա)՝ 1-1
Ստեֆան Էլ-Շարավի, 32 - Բրումա, 86


