Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Չելսին» սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտվեց հետնապահ «Սաութհեմփթոնին»:
Պարտությունից հետո լոնդոնյան ակումբի երկրպագուների շրջանում մեծ տարածում է գտել #PotterOut (#ՓոթերՀեռացիր) հեշթեգը Թվիթերում:
The Telegraph-ը հայտնում է, որ չնայած անբավարար արդյունքներին՝ լոնդոնյան ակումբի տնօրենների խորհուրդն ամբողջովին վստահում է անգլիացի մասնագետին և չի ծրագրում առաջիկայում հեռացնել նրան:
Հիշեցնենք, որ «Չելսին» հաղթել է վերջին 10 խաղերից միայն մեկում: Անգլիայի ընթացիկ առաջնության 23 տուրերից հետո լոնդոնցիները 31 միավորով 10-րդն են: